Հատուկ լեռնափրկարարական ծառայությունը կմասնավորեցվի

Ընկերության մասնավորեցման օգտին հանդես է եկել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովն այսօր` հունվարի 20–ին, վերջնական ընթերցմամբ հավանություն տվեց ՀՀ ԱԻՆ-ին առընթեր «Հատուկ լեռնափրկարարական ծառայություն» ՓԲԸ-ին մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկում ընդգրկելուն:

Մեղրիում ականի պայթյունի հետևանքով հրշեջ–փրկարարներից մեկը կորցրել է ոտքը

Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը նախօրեին իր ելույթում տեղեկացրել էր, որ մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկում ընդգրկվելու համար հիմք է հանդիսացել արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկը:

Թեև ընկերությունը գործում է շահույթով, նախարարությունը նպատակահարմար է գտնում, որ այն մասնավորեցվի և լրացուցիչ ներդրումներ ներգրավի։

Հատուկ լեռնափրկարարական ծառայությունը զբաղվում է ստորգետնյա աշխատանքներում վթարների կանխմամբ, փրկարարական աշխատանքներով, վտանգավոր միջավայրերում տեխնիկական աշխատանքներով, բալոնների ստուգմամբ և այլն:

Հայ ալպինիստները լեռնափրկարարի կարգավիճակ են ստացել