Համագործակցության բարենպաստ պայմաններ. ԱԺ–ն ընդունեց Հայաստան -Ղազախստան համաձայնագիրը

Պայմանագիրը կհեշտացնի պաշտոնական փաստաթղթերի ճանաչումը, ինչպես նաև կօգնի խուսափել կրկնակի հարկումից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովն այսօր` հունվարի 20–ին, վավերացրեց «2006թ. նոյեմբերի 6-ի` Ղազախստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը։

2020-ին Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրաշրջանառությունն ավելացել է 50 տոկոսով

«Համաձայնագիրը հարկային համագործակցության համար բարենպաստ պայմաններ է ստեղծելու», - խորհրդարանում ասաց ՀՀ պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Աշոտ Մուրադյանը:

Պայմանագիրը կհեշտացնի պաշտոնական փաստաթղթերի ճանաչումը, ինչպես նաև կօգնի խուսափել կրկնակի հարկումից։ Դրանիցբացի Ղազախստանի լիազոր մարմինների կողմից տրված փաստաթղթերը կընդունվեն Հայաստանում և հակառակը՝ առանց նոտարական վավերացման։

Փաստաթուղթն արդեն վավերացվել է Ղազախստանում։ Հայաստանը նման փաստաթղթեր ունի 47 երկրների հետ։

Նավթի մատակարարում և ավելին․ Հայաստանը և Ղազախստանը համաձայնագիր են ստորագրել