Գերիների հարցը քննարկվում է Երևանի և Բաքվի հետ. ՌԴ պետդումայի պատգամավոր

Պետդումայի պատգամավորի կարծիքով` Ռուսաստանը որպես միջնորդ անում է ամեն բան, որպեսզի գերիների հետ կապված նման միջադեպեր այլևս չկրկնվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Արցախում գերիների հարցը բարձրացվել է և շարունակելու է բարձրացվել հետագայում հայ և ադրբեջանցի պատգամավորների հետ շփումների ժամանակ։ Այս մասին «Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ հարթակում կազմակերպած առցանց ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, ասաց ՌԴ պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին։

«8 տարի գերիներ են եղել, ինչո՞ւ հին կառավարությունից հրաժարական չէիք պահանջում»․ Փաշինյան

Դեկտեմբերի սկզբին Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ  և Հին Թաղեր գյուղերում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական գերության մեջ է հայտնվել 62 հայ զինծառայող։  Բաքուն դեռ չի շտապում նրանց հանձնել` մեղադրելով ահաբեկչության և դիվերսիաների մեջ։

Սլուցկու խոսքով` հիմա պետք է խուսափել լարվածության ցանկացած կետից։

«Մենք պետք է հասկանանք, որ հիմա ցանկացած շփում, հատկապես զինվորականների միջև, հղի է արյունով և կոշտ դիմակայությամբ։  Այդ պատճառով այստեղ պետք է խոսել ոչ թե ձերբակալման, այլ արյունահեղություն թույլ չտալու մասին», – ասել է նա։

Ռուսաստանը, ըստ պատգամավորի, հանդես է գալիս որպես միջնորդ և խաղաղապահ` նման խնդիրներին առավելագույնս արագ լուծում տալու համար։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Դա ընդունելի մոտեցում չէ. Թաթոյանը՝ գերիների թիվը չհրապարակելու պատճառաբանության մասին

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են