Գազի բալոններով մեքենաների վարորդներին նոր «փորձություն» է սպասում

Գազի բալոն տեղադրելու իրավունք են ստանալու միայն այն ընկերությունները, որոնք կառավարությունից լիցենզավորում են ստացել։ Նրանք վարորդների անվտանգության «սերտիֆիկատներ» են տրամադրելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ու վերջնական ընթերցմամբ ընդունեց «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։

«Կարեն Կարապետյանն իրավացի էր. ես էլ եմ մեքենաս գազով լիցքավորում». պատգամավոր

Երեկ` հունվարի 19–ին, օրենսդրության փոփոխությունները ներկայացրել էր տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։

Իշխանությունն առաջարկում է պարտադիր դարձնել գազի բալոնների տեղադրումով (սեղմված գազ, բնական գազ, հեղուկ գազ) զբաղվող տնտեսվարողների լիցենզավորումը։

Կառավարությունը կմշակի անհրաժեշտ տեխնիկական և այլ պահանջներ այն ընկերությունների համար, որոնք համապատասխան վկայական տալու լիցենզիա են ստանալու։ Լիցենզավորված բալոնի տվյալները մուտքագրվելու են միասնական բազա։

Ինչպես խուսափել վթարների դեպքում հնարավոր զոհերից. Արսեն Թորոսյանն առաջարկներ ներկայացրեց

Գազալցակայանները իրավունք չեն ունենա լիցքավորել վկայական չունեցող (կամ ժամկետանց վկայականով) բալոնները։ Իսկ եթե բալոնները չհամապատասխանեն սահմանված պահանջներին, դրանց կիրառումը կարգելվի։ Խախտողներին վարչական տուգանք է սպասում։

«Ակնկալվում է, որ գազի բալոնների համակարգի օգտագործման համար վերափոխված մեքենաների շահագործումը կհեշտանա», - ասել է Սիմոնյանը։

Ավելի վաղ, խոսելով փոփոխությունների անհրաժեշտության մասին, Սիմոնյանը նշել էր, որ բալոնների տեղադրման պիկը եղել է 2000-ականներին։ Այդ բալոնները մեծ մասամբ 15-20 տարի երաշխիք ունեն։ Հետևաբար, հիմա ժամկետներն աստիճանաբար լրանում են։

Համազեկուցող, պատգամավոր Գևորգ Պապոյանն իր հերթին նշել էր, որ փոփոխությունները որոշ անհարմարություններ կպատճառեն վարորդներին, որոնք ստիպված կլինեն ստուգել իրենց գազի բալոնների անվտանգությունը։ Սակայն դա արվում է ինչպես վարորդների, այնպես էլ ուղևորների ապահովության համար։

Օրինագիծը նաև արգելում է գազի բալոններ տեղադրել ավտոբուսների սրահներում, իսկ տանիքում տեղադրման դեպքում դրանք պետք է պաշտպանված լինեն արևի ուղիղ ճառագայթներից, ձյունից ու անձրևից։

Ողբերգությունն անուն ունի՝«համատարած բառադիություն», կամ մեքենաներ, թե լիցքավորված ռումբեր