ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։
«Դեսպանի հետ առաջնահերթ քննարկել ենք հայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու առնչությամբ ռուսական կողմից գործադրվող ջանքերը։ Քննարկել ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով խնդրի կարգավորման հնարավորությունները և հայ-ռուսական ռազմավարական օրակարգի հետ կապված այլ հարցեր»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Նշենք, որ ՌԴ դեսպանը պարբերաբար հանդիպումներ է ունենում իշխանության ներկայացուցիչների ու քաղաքական գործիչների հետ։
«Քննարկումը բացառապես թշնամու օրակարգի շուրջ էր». Մարուքյանը` Մոսկվայի հանդիպման մասին