«Չի կարելի ժամանակ կորցնել». Բայդենն առաջին գրառումն է արել ԱՄՆ նախագահի Twitter-յան էջում

ԱՄՆ նախագահի Twitter-յան էջում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի անունը փոխարինվել է նոր նախագահի անունով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենն առաջին գրառումն է արել Twitter-ում ԱՄՆ նախագահի @POTUS էջից: Սոցիալական ցանցի պաշտոնական ներկայացուցիչ Նիկ Պաչիլիոն հաստատել է, որ Սպիտակ տան գերատեսչական էջերը փոխանցվել են նոր նախագահի վարչակազմին:

Հեռացող Թրամփն ու երդմնակալության պատրաստվող Սպիտակ տունը. լուսանկարներ

«Երբ խոսքը վերաբերում է ճգնաժամերի հաղթահարմանը, որոնց մենք բախվում ենք, չի կարելի ժամանակ կորցնել։ Ահա թե ինչու այսօր ես գնում եմ օվալաձև գրասենյակ, որպեսզի անմիջապես անցնեմ աշխատանքի՝ վճռական գործողություններ ձեռնարկելով և անհապաղ օգնություն ցուցաբերելով ամերիկյան ընտանիքներին»,– գրել է Բայդենը։

​Օգտահաշվում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի անունը փոխարինվել է նոր նախագահի անունով, փոխվել են նաև լուսանկարները:

Հիշեցնենք, որ այսօր Ջո Բայդեն ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը։

Նման բան դեռ չէր եղել. աննախադեպ երդմնակալություն Վաշինգտոնում