«Այս կետից սկսած` կարող ենք գործնական քայլերի գնալ». Ավինյանը` արտահերթ ընտրության մասին

Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ առաջին անգամ ընդդիմության կողմից հստակ դիրքորոշում արտահայտվեց արտահերթ ընտրությունների գնալու առնչությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խորհրդարանական կուսակցություններին հրավիրում է արտահերթ ընտրությունների գնալու հուշագրի ստորագրման հարցի քննարկմանը։ Ավինյանն այդ մասին հայտարարեց այսօր կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ` պատասխանելով ԼՀԿ–ական պատգամավոր Արմեն Եղիազարյանի հարցին, թե ե՞րբ են պատրաստվում կյանքի կոչել խոստացված արտահերթ ընտրությունները։

«8 տարի գերիներ են եղել, ինչո՞ւ հին կառավարությունից հրաժարական չէիք պահանջում»․ Փաշինյան

Եղիազարյանը նշեց` իշխանությունը հասկացել է, որ երկրում առնվազն ճգնաժամ է, ինչի համար էլ հայտարարել են արտահերթ ընտրությունների գնալու մասին։ Սակայն, ըստ Եղիազարյանի, իշխանությունը շահարկում է այն միտքը, թե ընդդիմությունը պատրաստ չէ արտահերթ ընտրություններին։ Պատգամավորը հայտարարեց` ԼՀԿ–ն պատրաստ է դրան։

«Ես հույս ունեմ, որ ձեր դիրքորոշումը նաև ԼՀԿ խմբակցության դիրքորոշումն է։ Կարծում եմ, որ այս կետից սկսած` մենք կարող ենք գործնական քայլերի գնալ և նախնական փուլում քննարկել արտահերթ ընտրությունների գնալու հուշագրի ստորագրման հարցը։ Նույն հուշագրի ստորագրման քննարկմանն ենք հրավիրում ԲՀԿ–ին, որպեսզի այդ հարցը քաղաքական լուծում ստանա»,–ասաց Ավինյանը։

Նրա խոսքով` այսօր առաջին անգամ է, որ ընդդիմության կողմից նման հստակ դիրքորոշում է արտահայտվում այդ առնչությամբ։

Իշխանության վերաբերյալ որոշումներ պետք է կայացնի ժողովուրդը. Փաշինյանը՝ հրաժարականի մասին