Այգեստան և Խնածախ համայնքներում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում կիրականացվի

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը զգուշացնում է քաղաքացիներին, որ պայթյունների ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Այսօր չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում է նախատեսվում Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքում: Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել»,–նշված է հաղորդագրության մեջ

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար քաղաքացիները կարող են զանգահարել ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911, 101,112 շուրջօրյա գործող կարճ հեռախոսահամարներին:

Արցախը չպայթած զինամթերքից մաքրելու համար մոտ 20 տարի կպահանջվի. ականազերծման կենտրոն

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են