Հայաստանում ծխախոտի ակցիզների դրույքաչափերը կավելանան

Հայաստանը ակցիզների դրույքաչափերի բարձրացման քաղաքականություն է վարում ինչպես սեփական հարկային քաղաքականության, այնպես էլ ԵԱՏՄ օրենսդրության շրջանակներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Հայաստանում մինչև 2023 կամ 2024 թվականը ծխախոտի ակցիզների դրույքաչափերը կավելանան տարեկան 15 տոկոսով։ Տեղեկությունն այսօր ԱԺ–ում հայտնել է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը` ներկայացնելով «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտի արտադրանքի ակցիզների ոլորտում հարկային քաղաքականության վարման սկզբունքների մասին 2019 թվականի դեկտեմբերի 19- ի համաձայնագիրը»:

ԱԺ-ն վավերացրել է ԵԱՏՄ-ում ապրանքային նշանների մասին պայմանագիրը

«ԵԱՏՄ երկրները նախաձեռնել են մի գործընթաց, որի նպատակն է առաջիկա 4 տարիներին համահարթեցնել ծխախոտի արտադրանքի ակցիզային վարկերի տոկոսադրույքները բոլոր անդամ երկրներում», - ասել է Պողոսյանը:

Նա նշել է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը քննել է փաստաթուղթը, այն չի հակասում օրենսդրությանը: Նրա խոսքով՝ բացի ԵԱՏՄ կարգավորումներից, Հայաստանը ինքն էլ վարում է ակցիզների դրույքաչափերի աստիճանական բարձրացման քաղաքականություն՝ տնտեսական ակտիվության խթանման նպատակով:

«Այսպիսով, Հայաստանի քաղաքականությունը կարող է լիովին համահունչ լինել ԵԱՏՄ-ի շրջանակներում իրականացվող քաղաքականությանը», - նշել է Պողոսյանը:

Համագործակցության բարենպաստ պայմաններ. ԱԺ–ն ընդունեց Հայաստան -Ղազախստան համաձայնագիրը

Այժմ, ըստ նրա, ծխախոտի ակցիզների դրույքաչափը 11070 դրամ է հազար սիգարետի համար։ Արդեն ընդունված օրենքներով մինչև 2023 թվականի վերջը նախատեսվում է տարեկան 15 տոկոսով բարձրացնել դրույքաչափերը։

Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերին ԵԱՏՄ երկրների փոխվարչապետները համաձայնագիր են ստորագրել ծխախոտի արտադրանքի ակցիզների ոլորտում հարկային քաղաքականության վարման սկզբունքների մասին: