ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը ռուսական «Մասկա» շոուի ժամանակ խուսափել է գովազդել ադրբեջանական թեյը։ Սա նկատել է լրագրող և հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը և դրա մասին գրառում արել իր Telegram ալիքում։
Նա ապրում էր սևահեր կնոջ հետ. Գարիկ Մարտիրոսյանի կինը արխիվային լուսանկար է հրապարակել
«Հաղորդման գլխավոր հովանավորն է «Ազերչայը»: Ժյուրին գնահատում է մրցույթի մասնակիցներին և խմում «Ազերչայի» լոգոտիպով բաժակներից: Աչքի է զարնում, որ Գարիկ Մարտիրոսյանը կամ չի խմում, կամ բաժակը դնում է սեղանին այնպես, որպեսզի «Ազերչայ» մակագրությունը չերևա: Ուշագրավ պատմություն է, իհարկե. Գարիկը հայ է, իսկ հովանավորը` ադրբեջանցի։ Հաշվի առնելով հակամարտությունը` հակառակ պահվածքը, հավանաբար, շատ հարցեր կառաջացներ», – գրել է Սոբչակը։
Գարիկ Մարտիրոսյանը դեռևս չի մեկնաբանել դիպվածը։
«Ազերչայը» 2020-ի մարտից «Մասկա» հաղորդման հովանավորն է։
Նշենք, որ շոումենը ժյուրի է «Մասկա» հաղորդումում և չի կարող ազդեցություն ունենալ գլխավոր հովանավորի ընտրության վրա։