ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ այդ գործողություններից առաջ ու դրանց ավարտից հետո Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացները: Այս մասին ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ասել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է Թաթոյանը։
Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի հիմքով Հայաստանում հայտարարված արտակարգ դրության, ինչպես նաև գործող ռազմական դրության համատեքստում մարդու իրավունքներին առնչվող հարցերը:
Կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը հատկապես երեխաների և կանանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև լրագրողների կարողությունների զարգացման ոլորտներում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող այլ հարցեր, մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է, որ ՀՀ քրեական և քրեադատավարական օրենսդրության զարգացումների հիմքում ընկած են նաև գերմանական իրավական համակարգի հայեցակարգային մոտեցումները:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել խորացնել համագործակցության ուղղությունները։
Ռուսաստանն ուզում է լուծել գերիների հարցը․ Լավրովը մանրամասներ է հայտնել