Ստամբուլի Թուզլայի հայկական որբանոցը կվերածվի «Քամփ Արմեն» ճամբարի երիտասարդական կենտրոնի

Ստամբուլի քաղաքապետը տեղեկացրել է, որ արդեն սկսվել են ճամբարի վերականգնման ճարտարապետական նախագծի աշխատանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն տեղեկացրել է որ Թուզլայի հայկական որբանոցը, որտեղ անցել է Դինքի մանկությունը, կվերածվի «Քամփ Արմեն» ճամբարի երիտասարդական կենտրոնի։ Նա նշել է, որ այդ որոշումը միաձայն ընդունվել է Ստամբուլի ավագանու նիստում։  Տեղեկությունը հայտնում է Ermenihaber–ը։

Հայը Թուրքիայում սպա լինել չի կարող, կամ Հրանտ Դինքի միակ իրավունքը

Էքրեմ Իմամօղլուն, որը Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) անդամ է, պոլսահայ նշանավոր գործիչ, «Ակօս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 14-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոկում։

Ընդդիմադիր գործիչը ոգեկոչել է Հրանտ Դինքի հիշատակը։

Իմամօղլուի տեղեկացմամբ՝ այժմ սկսվել են ճամբարի վերականգնման ճարտարապետական նախագծի աշխատանքները։ 

Հիշեցնենք, որ «Քամփ Արմեն» հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող լքյալ ու կիսաքանդ մի շինություն է: 8.552քմ տարածք զբաղեցնող «Քամփ Արմենը» 1961թ. գնվել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամի կողմից և ծառայել է  որպես ամառային ճամբար` հայկական դպրոցի չքավոր ու որբ սաների համար: Այնտեղ են մեծացել Հրանտ Դինքը և նրա կինը՝ Ռաքել Դինքը: Հետագայում ճամբարը թուրքական իշխանությունների կողմից ապօրինաբար խլվել է հայ համայնքից:

Հիշեցնենք նաև, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007թ–ին, խմբագրության դիմաց։

Թուրք ապրած, ապա թուրքերի դեմ կռվի ելած մի հույնի պատմություն, կամ ինչով է նա նման Դինքին