Քանի՞ վարորդ է 2020 թվականին 6 ամսով զրկվել մեքենա վարելու իրավունքից. «Հայկական ժամանակ»

Ոստիկանությունը թերթին հայտնել է, թե ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների խախտումների գործերով քանի որոշում է կայացվել վերջին երեք տարիներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. 2020 թվականին Հայաստանում 2175 վարորդ հատել են 9 տուգանային միավորի շեմը և 6 ամսով զրկվել մեքենա վարելու իրավունքից։ «Հայկական ժամանակ» թերթի գրավոր հարցմաննն ի պատասխան հայտնել են ՀՀ ոստիկանությունից։ 2020–ին կայացվել է տուգանային միավոր նախատեսող 414 825 որոշում։

Վարորդների նկատմամբ տուգանային միավորներ չեն կիրառվի մինչև 2022-ի հուլիսի 1-ը

Թերթը հետաքրքրվել է նաև, թե 2020–ին քանի ճանապարհատրանսպորտային խախտում է արձանագրվել` խնդրելով տրամադրել նաև 2018-ի և 2019-ի տվյալները։

«Ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների խախտումների գործերով կայացվել է 1 717 869 որոշում, 2019 թ–ին` 1 959 171 որոշում, 2018 թ.–ին` 1 644 502 որոշում։ Իսկ տեսա– և լուսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերված իրավախախտումների գործերով կայացվել է 1 366 926 որոշում»,–տեղեկացրել են ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանումտուգանային միավորների նոր համակարգ է գործում, ըստ որի` յուրաքանչյուր վարորդի տրվում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 9 բալ տուգանք։ Եթե մեկ տարվա ընթացքում վարորդը սպառել է բոլոր 9 միավորները, նրան կես տարով զրկում են վարորդական իրավունքից։