ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Գործարար Դավիթ Գալստյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործերից մեկով։ Տեղեկությունը «Սիվիլնեթին» են հայտնել Ազգային անվտանգության ծառայությունից՝ պատասխանելով գրավոր հարցմանը։
Վերջինս տիրապետում է մի քանի ընկերությունների, որոնք մասնագիտանում են զենքի առևտրում։ Գալստյանի հետ կապված կառույցները հայկական բանակի հիմնական մատակարարներից են։ Նրան է պատկանում նաև «Նեյտրոն» ՀԿ-ն, որը զբաղվում է Երևանում Կալաշնիկովի ինքնաձիգների հավաքմամբ։
ԱԱԾ–ից հայտնել են, որ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել պաշտպանության նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ առանձնապես խոշոր չափերի բյուջետային միջոցներ յուրացնելու համար: Միջոցները նախատեսված են եղել պաշտպանական գնումների համար։
Թուրքիայում հայտնված զենքն ու «հայկական» հետքը․ մեկնաբանում է Ղազախստանը
Ընդհանուր առմամբ հարուցվել է չորս քրգործ, որոնք վերաբերում են պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի պաշտոնյաների կողմից պատշաճ լիազորությունների չարաշահմանը, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքին և առանձնապես խոշոր չափերով միջոցների հափշտակմանը:
ԱԱԾ-ից հրաժարվել են պատասխանել այն հարցին, թե արդյոք Գալստյանին արգելված է լքել երկրի տարածքը։ Գերատեսչությունը վկայակոչել է հետաքննության գաղտնիքը։
Դավիթ Գալստյանն արձագանքել է Թուրքիային զենք վաճառելու մասին լուրերին