Մեսսին որակազրկվել է դաշտում ոչ մարզական պահվածքի համար

«Բարսելոնայի» ֆուտբոլիստ, հայտնի արգենտինացի Լիոնել Մեսսին երկու խաղով հեռացվել է «Ատլետիկո» ֆուտբոլային ակումբից մրցակցին հարվածելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի ավագ, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին երկու խաղով որակազրկվել է Իսպանիայի Սուպերգավաթի հերթական հանդիպման ժամանակ «Ատլետիկոյի» ֆուտբոլիստին հարվածելու համար։ Տեղեկությունը հայտնում է Marca պարբերականը։

Վալերի Հովհաննիսյանը կզբաղեցնի «Տամբով» ֆուտբոլային ակումբի նախագահի պաշտոնը

Կիրակի «Բարսելոնան» Իսպանիայի Սուպերգավաթում պարտվել է «Ատլետիկոյին» 2:3 հաշվով։ Հանդիպման վերջում Մեսսին կարմիր քարտ է ստացել մրցակիցների խաղացող Ասյեր Վիլյալիբրեի գլխին հետևից հարվածելու համար։ 33-ամյա արգենտինացուն առաջին անգամ են հեռացնում «Բարսելոնայի» կազմում 753 պաշտոնական խաղերի պատմության ընթացքում։

Marca-ն նշում է, որ Մեսսին բաց կթողնի Իսպանիայի գավաթի հունվարի 21-ին կայանալիք խաղը «Կոռնելիայի» դեմ ու Իսպանիայի առաջնության հունվարի 24-ին կայանալիք հանդիպումը «Էլչեի» հետ։ Երկու խաղն էլ «Բարսելոնայի» համար արտագնա են լինելու։

Իսպանիայի ֆուտբոլի գավաթը ամենամյա մրցաշար է, որն անցկացվում է իսպանական ակումբների միջև 1902 թվականից։ Այն անցկացնում է Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան։