Մարտակերտի և Ասկերանի շրջաններում պայթյունների ձայներ կլսվեն, բայց խուճապի մատնվել պետք չէ

Զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են իրականացվելու 7 համայնքներում ու Մարտունի քաղաքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Այսօրվա ընթացքում զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Արցախի Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ, Մոխրաթաղ և Տոնաշեն համայնքներում, Ասկերանի շրջանի Նորագյուղ, Այգեստան, Խնածախ և Հարավ համայնքներում, Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում: Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել»,– նշված է հաղորդագրության մեջ:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է զանգահարել ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն:

Աղոթք խաղաղության. մի արցախցի ընտանիքի պատմություն

Մեկ օրում 170-ից ավելի փախստական Արցախ են վերադարձել