Կիպրոսում հայ համայնքի ջանքերի շնորհիվ վերանվանել են Թալեաթ փաշայի փողոցը

Այսուհետ Պաֆոս քաղաքի փողոցը կանվանվի Տիկեոսինիս, այսինքն` Արդարության փողոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Կիպրոսում հայ համայնքի ջանքերի շնորհիվ վերանվանել են Թալեաթ փաշայի փողոցը։ Այս մասին տեղեկացնում է Կիպրոսի Հայ դատի հանձնախումբը։

Միայն հայերը կօգնեն հայերին․ սփյուռքում առաջարկում են Հայաստանից դուրս խորհրդարան ստեղծել

«Այսօր ուրախ ենք հայտարարել, որ մեր բոլորի բաղձանքն իրականացվել է։ Մեր շնորհակալությունը Պաֆոսի քաղաքապետ պրն. Ֆետոն Ֆետոնոսին, որ առանց որևէ վարանման և երկմտանքի հաստատեց արդարությունը, երախտագիտությունն ենք հայտնում նաև քաղաքի ավագանուն, որոնք, ընդառաջելով երկրի հայ համայնքի դիմումին, շատ արագ փոփոխության են ենթարկել քաղաքի Թալեաթ փաշա փողոցի անվանումը՝ վերանվանելով Տիկեոսինիս (Արդարության)», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Կիպրոսում հայ համայնքը ձևավորվել է հիմնականում Հայոց ցեղասպանությունից հետո։ Ներկայումս կիպրահայերի թիվը կազմում է 4.000 մարդ, ովքեր հիմնականում ապրում են Նիկոսիա, Լարնակա, Լիմասոլ, Ֆամագուստա, Պաֆոս քաղաքներում։