Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Իրանի ԱԳ փոխնախարարին

ԻԻՀ ԱԳ փոխնախարար Մոհաջերը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստան-Իրան տնտեսական ծրագրերի և նախագծերի իրականացմանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Իրանի Իսլամական հանրապետությունում  ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է  ԻԻՀ ԱԳՆ տնտեսական դիվանագիտության հարցերով նախարարի տեղակալ Սեյեդ Ռասուլ Մոհաջերին: Այս մասին տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանության Facebook-յան էջից։

Եռակողմ հայտարարության 9-րդ կետը. ձեռնտո՞ւ է Իրանին Նախիջևանի միջանցքի բացումը

Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանն իր զրուցակցին ներկայացրել է Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների ներկա վիճակը: Մասնավորապես, անդրադարձ է եղել ենթակառուցվածքային ծրագրերին, առևտրին և ներդրումների ոլորտին առնչվող խնդիրներին:

Կողմերը քննարկել են Արցախյան պատերազմից հետո ստեղծված իրողությունների պայմաններում երկկողմ և բազմակողմ տնտեսական հարաբերությունների զարգացման նոր միտումները, մարտահրավերներն ու հնարավորությունները:

Փոխնախարար Մոհաջերը հայտնել է  ԻԻՀ ԱԳՆ և իր պատրաստակամությունն՝ աջակցելու Հայաստան-Իրան տնտեսական ծրագրերի և նախագծերի իրականացմանը:

Իրանցի մարզիկն իր ոսկե մեդալը նվիրել է զոհված մարզիկ Արթուր Սուքիասյանի ընտանիքին