Հայաստանի մեծ մասում ձյուն է տեղում. կան փակ ու դժվարանցանելի ճանապարհներ

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, 730 բեռնատար է կուտակվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ, հայտնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ձյան փաթիլների պարն ու մարդկանց գոհ և դժգոհ դեմքերը. մայրաքաղաքի ճերմակ լուսանկարները

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը։ Բեռնատարների համար փակ են Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհը և Դիլիջանի ոլորանները։

Դժվարանցանելի են Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ավտոճանապարհները, Երևան-Սևան ավտոճանապարհի 13-27-րդ կմ-երը, Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհները, Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր կոչվող հատվածը։

Արագածոտնի, Արարատի, Սյունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերում, Սարավան-Զանգեր կոչվող հատվածում տեղում է ձյուն, առկա է մերկասառույց և մառախուղ։

Հաղորդագրությունում նշվում է նաև, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա կուտակված 730 բեռնատար ավտոմեքենա: 

Սպասվում է ձյուն, բուք, ճանապարհներին՝ մերկասառույց. եղանակի տեսություն