ՌԱԴԻՈ

Երկրում փոփոխություններին առնչվող հայտարարությունները վերածվել են անհեթեթության. քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, որ արցախյան նախորդ պատերազմի մասնակից քաղաքական հայտնի գործիչների ու նախկին պաշտոնյաների դատավարությունը շարունակվում է։
Sputnik
Երկրում փոփոխություններին առնչվող հայտարարությունները վերածվել են անհեթեթության. քաղաքագետ

Ստեփան Դանիելյանի դիտարկմամբ` գործող իշխանությունը դատական գործընթացով հայտնվել է շատ ծանր իրավիճակում, որովհետև 2018 թվականից ի վեր նրա հիմնական դիսկուրսը հին ու նոր Հայաստանն էր, և քանի որ հին Հայաստանը հայտարարվել էր ահավոր կոռումպացված, բազմաթիվ մեղքերի մեջ խրված, որոնցից հիմնականը մարտի մեկի գործն էր, իսկ երկրում 2,5 տարվա ընթացքում իրական փոփոխություններ տեղի չունեցան և ամեն ինչ ավարտվեց արցախյան պատերազմում կրած պարտությամբ, հետևաբար հիշյալ դատական գործընթացը քաղաքական իմաստով կորցրել է իր բովանդակությունը։ 

«Նիկոլը persona non grata է Հայաստանում»․ Սաղաթելյանը՝ ընդդիմության ձեռքբերումների մասին

«Բայց քանի որ դատական պրոցեսը շարունակվում է և այն կանգնեցնել հնարավոր չէ, ուստի այժմ այն կրում է ֆարսի բնույթ և կարող է մյուս կողմից ունենալ հակառակ ազդեցություն, որովհետև այդ պրոցեսը կարող է շարունակվել նաև իշխանափոխությունից հետո, իսկ այդ ժամանակ դատական գործընթացի բնույթը կփոխվի, ի հայտ կգան նոր հանգամանքներ, ու քանի որ գործող վարչապետը կարևոր դեմք էր այդ դատական պրոցեսում, ապա ավարտը կարող է շատ վատ լինել հենց Փաշինյանի համար»,– նշեց քաղաքագետը։ 

Դանիելյանի կարծիքով` 2,5 տարի մենք փաստացի լսել ենք դատարկ խոսքեր ու կարգախոսներ, և եթե առաջ որոշ մարդիկ հավատում էին, որ երկրում պետք է լինեն ինչ–որ փոփոխություններ, ապա դրանց առնչվող հայտարարություններն այժմ վերածվել են անհեթեթության։ Ըստ նրա` քանի որ Փաշինյանը դեռ մնում է վարչապետ, բայց երկար չի պաշտոնավարի, ուստի նրա խոսքերին էլ պետք է վերաբերվել նույն կերպ` որպես դատարկաբանության։   

Պետական կառավարման համակարգը շոկի մեջ է, ռեստարտի կարիք կա. Նիկոլ Փաշինյան

Քաղաքագետի համոզմամբ` Հայաստանի ներքաղաքական կյանքում ընթանում է ճահճացման գործընթաց, ինչի համար մեղավոր են նաև ընդդիմադիր կուսակցությունները, քանի որ չեն բացվում հասարակության առաջ, չեն ներկայացնում իրենց ապագա ծրագրերը, հանրային համերաշխության բանաձևերը, տնտեսական կարևոր հարցերի պատասխաններն ու ապագա կառավարության կազմը, և այդ անորոշության պատճառով է, որ հասարակությունն ակտիվություն չի ցուցաբերում։     

Վազգեն Մանուկյանը ճիշտ արե՞ց, որ մարզեր գնաց. Արմեն Բադալյանի տեսակետը