Երկաթուղում հաճախակի են դարձել գողության դեպքերը. ՀԿԵ

Մեղավորներին հայտնաբերելու և հետագայում նման դեպքերը բացառելու համար «Հարավկովկասյան երկաթուղին» սերտորեն համագործակցում է իրավապահ մարմինների հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. 2021 թվականի սկզբից աճել է գողությունների քանակը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից կառավարվող Հայաստանի երկաթուղային համակարգում: Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ոստանում ՎԱԶ 2108–ը շրջանցել է իջեցված ուղեփակոցն ու բախվել էլեկտրագնացքին. լուսանկար

Նշվում է, որ հունվարի 4-ին Արտաշատ-Մասիս հատվածում անհայտ անձինք գողացել են 20 մետր կապի մալուխ:

Հունվարի 12-ին Դիլիջան-Ֆիոլետովո հատվածում անհայտ անձինք փորձել են գողանալ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի հատված: Գողության փորձի հետևանքով տեղի է ունեցել կարճ միացում:

Հունվարի 14-ին Ծովագյուղ-Շորժա հատվածի 102-րդ կիլոմետրում կապի մալուխ են գողացել: Նույն օրը անհայտ անձինք վնասել են «Ալմաստ» կայարանի հերթապահի սենյակը՝ վնաս հասցնելով ընկերության ենթակայության տակ գտնվող գույքին։

Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքը մեքենայի է բախվել

Հունվարի 15-ին անհայտ անձինք կոտրել են «Արմավիր» կայարանի շենքի մուտքի դուռն ու պատուհանը՝ պատճառելով նյութական վնաս:

Մեղավորներին հայտնաբերելու և հետագայում նման դեպքերը բացառելու համար Հարավկովկասյան երկաթուղին սերտորեն համագործակցում է իրավապահ մարմինների հետ:

Լոռու մարզում «Գազելը» դուրս է եկել ճանապարհից ու զառիվայրից ընկել երկաթգծերի վրա