Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Սյունիքի մարզպետի ու գործարարների հետ

Քերոբյանը հանդիպումներ է ունեցել մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների հետ, ապա առանձնազրույցներ ունեցել գործարարների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների հետ: Այդ մասին տեղեկացնում է նախարարության Facebook-ի էջը։

«Քննարկվել են մարզի տնտեսական, այդ թվում գյուղատնտեսական խնդիրները։ Հանդիպմանը մասնակցել է փոխնախարար Արման Խոջոյանը», – գրված է հաղորդագրությունում։

Այնուհետև նախարար Քերոբյանը առանձնազրույցներ է ունեցել մարզի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Սյունիքի մարզպետի ու գործարարների հետ

Նշենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև ՀՀ մարզերում։ ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 20–ին տեղեկացրեց, որ ռուս սահմանապահ ուժեր կտեղակայվեն Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի վիճարկելի տեղերում։

Դեկտեմբերի 24-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն, ինչ իրականացվում է Սյունիքի սահմաններին, չի կարելի համարել դեմարկացիա կամ դելիմիտացիա։ Նրա խոսքով` տեղի է ունենում սահմանային որոշակի կետերի տեղորոշում, որի նպատակն է անվտանգության ապահովումը։

Հունվարի 5-ին Շուռնուխ գյուղի 12 տները հանձնվեցին ադրբեջանցիներին։