Բարձրացել են լեռը ու չեն կարողացել իջնել. 16-ամյա պատանու վիճակը ծանր է

Երիտասարդները վատ եղանակային պայմանների ու ձյան բարձր շերտի պատճառով չեն կարողացել իջնել, անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Երեք քաղաքացուց բաղկացած խումբը բարձրացել է Արագածոտնի մարզի Ձորագլուխ գյուղի մոտակա սարը և չի կարողացել իջնել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ կայքը։

Մեղրիի տարածաշրջանում պայթյուն է տեղի ունեցել. փրկարարներ են տուժել

Երիտասարդները վատ եղանակային պայմանների ու ձյան բարձր շերտի պատճառով չեն կարողացել իջնել, անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները 16-ամյա Ա․ Բ․-ին և 39-ամյա Վ․ Խ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացրվել են Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները Ա․ Բ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Վ․ Խ․-ինը՝ բավարար։

Փրկարարները նաև 30-ամյա Ի․ Խ․-ին (ծնված 1990 թ․) տեղափոխել են Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։