ՌԱԴԻՈ

Այն, ինչ ներկայացրեց Միքայել Մինասյանը, ըստ էության անոնս էր. Արմեն Բաղդասարյան

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է նախկին դեսպան Միքայել Մինասյանի բացահայտմանը, որն առնչվում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, ինչպես նաև պատասխանել է հնարավոր նոր բացահայտումներին վերաբերող հարցին։
Sputnik
Այն, ինչ ներկայացրեց Միքայել Մինասյանը, ըստ էության անոնս էր. Արմեն Բաղդասարյան

Արմեն Բաղդասարյանի դիտարկմամբ` արժե սպասել այլ բացահայտումների, որովհետև այն, ինչ ներկայացրեց Միքայել Մինասյանը, ըստ էության բացահայտում չէր, այլ անոնս, քանզի նա հրապարակեց մի փաստաթուղթ, ըստ որի` Արարատ Միրզոյանը համագործակցել է ՀՀ հատուկ ծառայությունների հետ, բայց բանավոր ասում էր, որ մինչ այդ համագործակցում էր Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ, ինչը որևէ կերպ չի ապացուցվել։ 

«Սա բնականաբար պետք է ունենա շարունակություն, որովհետև կիսատ մնալ չի կարող։ Արարատ Միրզոյանի վարկանիշն այդ հրապարակումից հետո կտրուկ անկում ապրեց և քաղաքական դաշտում կարևոր դեր ստանձնելու նրա հնարավորությունները կտրուկ նվազեցին»,– նշեց քաղաքագետը։ 

«Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է». Միքայել Մինասյան

Բաղդասարյանի գնահատմամբ` իշխանության ներսում կան խմբեր, որոնց նման բացահայտումը ձեռնտու էր, որովհետև իշխանության ներսում ակնհայտ պայքար է ընթանում ոչ միայն երկրի երկրորդ, այլև Փաշինյանի հնարավոր հեռացման դեպքում թեկուզ ժամանակավորապես առաջին դեմքը դառնալու համար մինչև արտահերթ ընտրությունները։ Ըստ նրա`իշխանության ներսում միշտ եղել է ստորջրյա պայքար, բայց այժմ ավելի է սրվել։ 

Անդրադառնալով այն հարցին, թե Արսեն Թորոսյանի և Էդուրադ Աղաջանյանի փոխատեղումները տեղավորվու՞մ են արդյոք հիշյալ պայքարի համատեքստում, Բաղդասարյանն այդ հանգամանքը չբացառեց և նշեց, որ դա իշխանական ներխմբային պայքարի արդյունք է։ Ըստ նրա` միացյալ ընդդիմության ձևաչափը որևէ առնչություն չունի ներիշխանական գզվռտոցի հետ, ուղղակի որքան ավելի հզորանում է ընդդիմությունը, այնքան իշխանական թևում այդ գզվռտոցը, պայքարը սրվում է։