Ջո Բայդենի թիմում ևս մեկ հայ կլինի. Մարությանը պաշտոն է ստացել

Մարությանի համար նման աշխատանքը նորություն չէ., նա աշխատել է նաև Բարաք Օբամայի աշխատակազմում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենն իր աշխատակազմում է ներառել երկրորդ հային։

Sputnik Արմենիան արդեն տեղեկացրել է, որ Հայկ Հաջինազարյանը Բայդենի վարչակազմում նշանակվել է Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցությունների բաժնի ղեկավար:

Այժմ էլ Ջեֆ Մարությանը նշանակվել է Կլիմայի և գիտության գործակալության անձնակազմի նախագահի հատուկ օգնական: Տեղեկությունը հայտնում է Զարթոնք Մեդիան։

Մարությանի համար նման աշխատանքը նորություն չէ, նա աշխատել է նաև Բարաք Օբամայի աշխատակազմում, պաշտոններ է զբաղեցրել Միացյալ Նահանգների տրանսպորտի դեպարտամենտում, եղել է վարչակազմի քարտուղարի օգնական և կառավարման հարցերով գլխավոր տնօրեն:

Փաշինյանի, Պուտինի և Բայդենի շները. երկրների առաջնորդներն ու նրանց ընտանի կենդանիները

Ջեֆ Մարությանը ծնվել է Նյու Ջերսիում, Ջորջ Վաշինգտոնի համալսարանի շրջանավարտ է:

Ինչպես Բայդենի քաղաքականությունը կազդի աշխարհի, այդ թվում` Հայաստանի տնտեսության վրա