Գյումրի-Ազատան ճանապարհի սկզբնամասում բախվել են BMW X6–ն ու Mercedes-Benz–ը. կան տուժածներ

Վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Այսօր` հունվարի 18–ին, Գյումրի-Ազատան ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Առինջում վթարի է ենթարկվել 58 համարի ավտոբուսը

Նշվում է, որ ահազանգը Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացել են ժամը 17:44-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Գյումրի-Ազատան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «BMW X6» (վարորդ՝ Վ․ Յ․, ծնված 1971 թ.) և «Mercedes-Benz C280» (վարորդ՝ Ն․ Մ․, ծնված 1989 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «BMW X6» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ․ Ա․-ն (ծնված 1973 թ.) ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Գյումրու ԲԿ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Վթար Երևանում. «Infinity»–ի վարորդն ու ուղևորը 15 տարեկան են

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «BMW X6» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Վերջինս ևս հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ։

Խոշոր վթար Արմավիրում․ 6 հոգու հիվանդանոց են տեղափոխել