Որոնողական աշխատանքների արդյունքում 3 մարմին է հայտնաբերվել. մեկի ինքնությունը հայտնի է

Հունան Թադևոսյանը հայտնեց, որ երեքն էլ զինծառայողներ են եղել։ Զոհվածներից երկուսի ինքնությունը պարզելու համար ԴՆԹ փորձաքննություն կիրականացվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Նախօրեին որոնողափրկարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 3 մարմին՝ երկուսը Ջաբրայիլից, մեկը Որոտանից` Կուբաթլուի հատվածից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Պատերազմի հետքերն Արցախում. ջրամատակարարման որոշ ծրագրեր պետք է վերանայել

«Կուբաթլուից գտնված անձի ինքնությունը հայտնի է՝ նա Արսեն Մամիկոնյանն է։ Նրա ծննդյան տարեթիվը, սակայն, հայտնի չէ։ Մյուս երկուսի ինքնությունը պարզելու համար ԴՆԹ փորձաքննություն կիրականացվի։ Երեք էլ զինծառայող են եղել»,–ասաց Թադևոսյանը։

Նրա խոսքով` այսօր որոնողական աշխատանքները կշարունակվեն Հադրութում, Ֆիզուլիում և Ջաբրայիլում:

Թադևոսյանը հիշեցրեց, որ միաժամանակ ողջերին են փնտրում, սակայն դեռ արդյունք չկա։

Մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1238 զոհվածի մարմին:

Վերջին պատերազմի համեմատ ապրիլյանի «մեղքերն» ուղղակի հյուլե են. զեկույց չի՞ լինի