Շուտով Էրդողանը կհեռացվի իր թիմի կողմից. Դավութօղլու

Թուրքիայի նախագահի նախկին դաշնակիցն ու գործընկերը հիմա դարձել է նրա ամենաթեժ քննադատներից մեկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շուտով կհեռացվի հենց իր թիմի կողմից։ Karar TV-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Թուրքիայի նախկին վարչապետ, նախկին արտգործնախարար, «Ապագայի կուսակցության» առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն։

«Սիրելի Թայիփ»․ Մակրոնն Էրդողանին «շատ լավ նամակ» է գրել

Նա ասել է, որ Էրդողանն այժմ փաստացի գտնվում է ռազմական խռովարարների վերահսկողության տակ։ Նրան շատ հացերում զսպում է նաև կոալիցիոն գործընկեր, «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին։

Նախկին վարչապետի կարծիքով՝ Թուրքիայի նախագահին չափազանց դժվար կլինի հաղթել ընտրություններում։

«Էրդողանը հայտնվել է քաղաքական ճամփաբաժանում։ Կարծում եմ՝ նա շատ շուտով հեռացվելու է», - ավելացրել է քաղաքական գործիչը։

Էրդողանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Հիշեցնենք՝ Էրդողանի հերբեմնի համախոհ ու դաշնակից Ահմեդ Դավութօղլուն համարվում է նեոօսմանիզմի  գաղափարակիցներից։ Նրանց ճանապարհները տարբեր ուղղությամբ են գնացել 2016 թվականի մայիսին, երբ Դավութօղլուն հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից։ 2019 թվականի քաղաքական գործիչը հեռացել է «Արդարություն և զարգացում» կուսակցությունից ու հիմնել է «Ապագայի կուսակցություն» ընդդիմադիր կուսակցությունը։