Լիտվայի իշխանությունները մտադիր են արգելել Ֆիլիպ Կիրկորովի մուտքը երկիր

Հայտնի է դարձել, որ հնարավոր է արգելք սահմանվի ոչ միայն Ֆիլիպ Կիրկորովի, այլև Միխայիլ Շուֆուտինսկու մուտքի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը երկրի ներգաղթի ծառայությունից պահանջում է արգելել ռուսաստանցի երգիչ Ֆիլիպ Կիրկորովի մուտքը հանրապետություն։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Կադիրովին, նրա կնոջն ու դուստրերին ԱՄՆ-ն ներառել է սև ցուցակում

Ինչպես նշել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը, հունվարի 15-ին տեղի է ունեցել խորհրդարանի ազգային անվտանգության և պաշտպանության կոմիտեի, ինչպես նաև մշակույթի խորհրդի համատեղ նիստը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Կիրկորովին «սև ցուցակում» ներառելու և երգչի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկրի իշխանությունները ցանկանում են արգելել ոչ միայն Ֆիլիպ Կիրկորովի, այլև Միխայիլ Շուֆուտինսկու մուտքը:

Հայաստանը կարող է հայտնվել «սև ցուցակում». IATA–ն կստուգի ավիափոխադրումների շուկան