ԼՂ տարածքն ականազերծվում է «Ուրան-6» համակարգերի և հատուկ պատրաստված շների օգնությամբ

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները պատերազմի ավարտից հետո չպայթած զինամթերքից մաքրել են 551 հա տարածք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. ՌԴ պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

ՌԴ խաղաղապահների տարածքներն Արցախում ախտահանվում են, շարունակվում են նաև պատվաստումները

Նշվում է, որ ռուս խաղաղապահների կողմից Մարտակերտի ծայրամասերի ականազերծման ընթացքում կիրառվում են ժամանակակից «Ուրան-6» ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս ապահովել զինծառայողների անվտանգությունը և պահպանել տեղանքի մաքրման բարձր տեմպը եղանակային ցանկացած պայմաններում, ինչպես նաև կիրառվում են ականաորոնողական ծառայության շներ։

«2020 թվականի նոյեմբերի 23-ից առայսօր չպայթած զինամթերքից մաքրվել է 551 հա տարածք, 205,3 կմ ճանապարհ, 783 բնակելի շինություն, այդ թվում՝ 25 հանրային նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23 723 պայթյունավտանգ առարկա»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են