ՌԱԴԻՈ

Կարսի թուրք–ադրբեջանական զորավարժությունները կարող են մտահոգիչ լինել նաև ՌԴ–ի համար

Ռազմական փորձագետ, «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Կարսում փետրվարի 1-12–ը նախատեսված թուրք–ադրբեջանական զորավարժություններին։ 
Sputnik
Կարսի թուրք–ադրբեջանական զորավարժությունները կարող են մտահոգիչ լինել նաև ՌԴ–ի համար

Կարեն Վրթանեսյանի դիտարկմամբ` ցանկացած զորավարժություն պարունակում է նաև քարոզչական մեսիջներ, սակայն պետք է հասկանալ, որ այն նախևառաջ ուժեղացնում է զորավարժություն անողին. թուրքերն ու ադրբեջանցիներն ըստ այդմ ներդաշնակեցնում են իրենց ստորաբաժանումների համագործակցությունը։ 

Թուրքիայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով 4 մարդ է մահացել, 6-ին փրկել են. տեսանյութ

«Պարտադիր չի, որ ամեն զորավարժությունից հետո պատերազմ սկսվի, թեև հիշողությունները վերջին թուրք–ադրբեջանական զորավարժություններից դեռ թարմ են, բայցևայնպես այդ ամենը մտահոգիչ է` անկախ այն հանգամանքից, թե ինչի են նախապատրաստվում։ Խնդիրն այն է, որ կա ինչ–որ գործընթաց»,– նշեց ռազմական փորձագետը։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Կարսը մոտ է Հայաստանի հետ սահմանի այն հատվածին, ուր տեղակայված է ռուսական բազան, րթանեսյանն ընդգծեց, որ այդ հանգամանքը կարող է մտահոգիչ լինել նաև ռուսական կողմի համար։

«Եթե անգամ երկրներն անմիջական կոնֆլիկտի մեջ չեն, բայց նրանց սահմանների մոտ տեղի է ունենում ենթակառուցվածքների զարգացում, ապա դա իր հերթին բերում է զինված ուժերի վերախմբավորման և ռազմավարության վերանայման։ Ռուսաստանի համար թուրքական ցանկացած ռազմական ենթակառուցվածքային ակտիվությունն այդ հատվածում բնականաբար պետք է մտահոգիչ լինի»,–նշեց ռազմական փորձագետը։ 

Վրթանեսյանը հիշեցրեց, որ սա զորավարժությունների առաջին դեպքը չէ, նման բան նույն տեղում եղել է, և հարց հնչեցրեց, թե արդյո՞ք ՀՀ գործող իշխանությունը կարող է ինչ–որ կերպ պատասխանել հակառակորդին։ Ըստ նրա` հետպատերազմյան շրջանի վերջին գործողություններից տպավորություն չի առաջացել, որ հայկական կողմն այս պահին ի վիճակի է ինչ–որ բանի պատասխանել։  

«Ադրբեջանցիները մեր վարորդներին վիզը կտրելու նշան են տալիս». ընդդիմադիրների դժգոհությունը

Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինծառայողները, որոնք մասնակցելու են թուրք-ադրբեջանական համատեղ «Ձմեռ-2021» զորավարժություններին, արդեն մեկնել են Կարս:

Ադրբեջանա-թուրքական վերջին համատեղ լայնածավալ մարտավարական և թռիչքային-մարտավարական զորավարժությունները՝ երկու երկրի ցամաքային զորքերի և ռազմաօդային ուժերի մասնակցությամբ, անցկացվել էին 2020 թվականի օգոստոսին։