Հայաստանի և Ռուսաստանի ՍԴ նախագահները հեռախոսազրույց են ունեցել

ՍԴ նախագահները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության խորացման հնարավորությունների շուրջ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Այսօր կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանների նախագահներ Արման Դիլանյանի և Վալերի Զորկինի հեռախոսազրույցը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ սահմանադրական դատարանի մամուլի քարտուղարը։

ՍԴ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

ՍԴ նախագահները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության խորացման հնարավորությունների շուրջ:

Երկուստեք կարևորվել է ՀՀ և ՌԴ սահմանադրական դատարանների պաշտոնական հարաբերությունների հետագա ամրապնդումը, այդ թվում, Covid-19 համավարակի առումով բարենպաստ պայմանների դեպքում՝ երկկողմանի պաշտոնական այցերի ձևաչափով: