Գերիների վերադարձ և այլ թեմաներ․ Այվազյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման համատեքստում առաջնահերթ է ռազմագերիների, պատանդների անվտանգ վերադարձը հայրենիք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցել է իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Արտգործնախարարներն անդրադարձել են տարածաշրջանում կայունության հաստատման և անվտանգության ապահովման հարցերին:

Հարցը գերզգայուն է․ ինչո՞ւ չեն հրապարակում գերիների թիվը

«Նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման համատեքստում նախարար Այվազյանը ևս մեկ անգամ ընդգծեց հումանիտար հարցերի լիարժեք իրականացման, նախևառաջ՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ և անվտանգ հայրենադարձման առաջնահերթությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նախարար Այվազյանը խոսել է Արցախի հայկական կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանման մասին այն տարածքներում, որոնց ադրբեջանական վերահսկողության տակ են հայտնվել։ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը կարևորել է միջազգային մասնագիտական կառույցների անխափան ներգրավվածությունն այդ գործում։

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-ռուսական օրակարգին։

Գնացածը կորած է. Մարտակերտում կովերն անցել են սահմանը և հայտնվել ադրբեջանական կողմում