Վայոց Ձորի մարզում երկրաշարժ է եղել

ՀՀ ԱԻՆ–ից տեղեկացնում են, որ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքից 10 կմ դեպի արևմուտք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Հայաստանի տարածքում այսօր` հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 18:12-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:12-ին) երկրաշարժ է եղել, որը զգացվել է Վայոց Ձորի մարզի Հերհեր և Կարմրաշեն գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Երկրաշարժ Վրաստանում. ցնցումները զգացվել են նաև Լոռու մարզի գյուղերում

«ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.80⁰ և արևելյան երկայնության 45.55⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքից 10 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ»,–նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժի հետևանքով բնակապահովման ծրագիրն ավարտվում է, բայց ավելի քան 7200 տնակ դեռ կա