Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյան. օրակարգում 46 հարց է

Երկրորդ ընթերցմամբ կներկայացվի նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: Օրակարգում ընդգրկված է 46 հարց:

Մինասյանը համոզված է, որ արդար բան է արել` հրապարակելով Միրզոյանի վերաբերյալ փաստաթուղթը

Առաջին ընթերցմամբ կքննարկվեն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը և մի շարք այլ օրինագծեր ու օրենսդրական փաթեթներ:

Երկրորդ ընթերցմամբ կներկայացվեն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը և մի շարք այլ օրինագծեր ու օրենսդրական փաթեթներ:

ԱԺ հերթական նիստերին «Իմ քայլը» ներկա է լինելու