Արսեն Թորոսյանը հրաժարվում է պաշտոնից

ՀՀ նախագահի աշխատակազմն արդեն ստացել է Արսեն Թորոսյանի դիմումը, բայց Արմեն Սարգսյանը դեռ չի ստորագրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ ՀՀ նախագահի աշխատակազմից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ստացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Թորոսյանին պաշտոնից ազատելու առաջարկությունը։

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ չի ստորագրել փաստաթուղթը։

ԶԼՄ–ներն ավելի վաղ հայտնել էին, որ Թորոսյանն իբր թիմի հավաքների ժամանակ ասել է, որ իրենք ձախողել են երկրի կառավարումը, ճիշտ կլինի, որ պարտությունից հետո հեռանան։

Սակայն ըստ տեղեկությունների` Թորոսյանն առաջիկայում նշանակվելու է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար` փոխարինելով Էդուարդ Աղաջանյանին: 

Տիգրան Ուլիխանյանը նշանակվեց ՊՎԾ ղեկավար

Հիշեցնենք` Թորոսյանը ՀՀ առողջապահության նախարար է նշանակվել 2018 թվականի մայիսի 12-ին, 2019 թվականի հունվարի 18-ին վերանշանակվել է նույն պաշտոնում։

ՊՆ փոխնախարար է նշանակվել Սուրեն Սահակյանը