ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարուժան Ներսեսյանը ներկա կգտնվի նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը որպես մեր երկրի ներկայացուցիչ կմասնակցի դեսպան Վարուժան Ներսեսյանը»,- նշեց Նաղդալյանը:
Հավելենք, որ Բայդենի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին Վաշինգտոնում, Կապիտոլիումում:
Այս արարողությանն այլ երկրների ղեկավարներ չեն հրավիրվել: Ներկա են լինելու միայն ԱՄՆ-ում օտարերկրյա ներկայացուցչությունների ղեկավարները։
Ինչպես Բայդենի քաղաքականությունը կազդի աշխարհի, այդ թվում` Հայաստանի տնտեսության վրա