Ադրբեջանը հայտնել է պատերազմում զոհվածների և անհետ կորածների պաշտոնական թիվը

Նշվում է, որ շարունակվում են անհետ կորածների որոնողական ու նույնականացման աշխատանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Բաքուն հրապակել է արցախյան երկրորդ պատերազմում զոհերի ու անհետ կորածների պաշտոնական թիվը։ Տեղեկությունը հաղորդում է Sputnik Ադրբեջանը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը։ Ըստ հաղորդվող տվյալների՝ 2855 զինծառայող զոհվել է, 50-ը՝ անհետ կորած են համարվում։

Հարցը գերզգայուն է․ ինչո՞ւ չեն հրապարակում գերիների թիվը

Նշվում է, որ շարունակվում են անհետ կորածների որոնողական ու ինքնության նույնականացման աշխատանքները։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։ 

Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը