«Pfizer» պատվաստանյութը գրանցելու համար կարգավորիչի վրա ճնշում է գործադրվել. Le Monde

Եվրոպացի լրագրողների ուսումնասիրած փաստաթղթերը վկայում են, որ կորոնավիրուսի դեմ գերմանա-ամերիկյան պավաստանյութի արագ գրանցման նպատակով եվրոպական կարգավորիչի վրա ճնշում է գործադրվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Le Monde-ը գրում է, որ Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը (EMA) COVID-19-ի դեմ մի քանի պատվաստանյութի գրանցման ժամանակ ճնշման է ենթարկվել։

Իսրայելում «Pfizer» պատվաստանյութի ներարկումից հետո 13 մարդ դիմային կաթված են ստացել

Ֆրանսիական պարբերականն ուսումնասիրել է համացանցում հայտնված փաստաթղթերը, որոնցում նշված է, որ Pfizer-BioNTech–ի որակը կասկածի տակ է դրվել, բայց դա ԵՄ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներին չի խանգարել պնդել, որ պատվաստանյութն արագ հաստատվի։

Մասնավորապես, հրապարակման համաձայն, գործակալության աշխատակիցներից մեկին զարմացրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի վերջնագրի տոնով ասածը` Pfizer-BioNTech ու Moderna պատվաստանյութերին պետք է հավանություն տալ մինչև տարեվերջ։

«Երկուսի դեպքում էլ դեռ խնդիրներ կան», - ասել է Դեղամիջոցների եվրոպական գործակալության աշխատակիցը։

90 նոր դեպք, 6 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Նշվում է նաև, որ 2020 թվականի դեկտեմբերի կեսին «Pfizer» պատվաստանյութի հաստատումը Եվրահանձնաժողովը գնահատել է որպես «քիչ ընդունելի հետաձգում»։

«Մենք ինչ էլ անենք, արագացնելով համաձայնեցման գործընթացը կամ այն անցկացնելով անհրաժեշտ ժամկետներում` ճշգրիտ երաշխիքներ ստանալու համար <...>, EMA-ն ստիպված կլինի բախվել ամենատարբեր կողմերի (Եվրոպական հանձնաժողով, ԵՄ անդամ պետություններ, Եվրոպական խորհրդարան, ԶԼՄ–ներ և լայն հասարակություն) հարցերին ու քննադատություններին»,– ասված է գործակալության ներկայացուցչի հայտարարության մեջ:

Պուտինն ասել է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութն ամենալավն է աշխարհում

Պարբերականի համաձայն՝ հետազոտողիներին ամենից շատ հետաքրքրել է հենց «Pfizer»-ը, քանի որ բացահայտվել է, որ կոմերցիոն խմբաքանակների բաղադրությունը չի համապատասխանում կլինիկական փորձարկումների ժամանակ օգտագործված նյութի բաղադրությանը։ Հեղինակների խոսքով՝ մտահոգություն է առաջացնում նաև այն փաստը, որ պատվաստանյութի կոմերցիոն խմբաքանակների մասին բավարար տվյալներ չկան։

Le Monde-ը գրում է, որ գործակալությունը ճնշումից բացի նաև հաքերային հարձակման է ենթարկվել, որի հետևանքով փաստաթղթերի արտահոսք է եղել։ Սակայն կազմակերպության ներկայացուցիչները պարբերականի հետ զրույցում խոստովանել են, որ «հրապարակային դարձած էլեկտրոնային նամակներն արտացոլում են տեղի ունեցած խնդիրներն ու վիճաբանությունները»։

Ավելի վաղ Ռուսաստանում ուշադրություն էին դարձրել «Pfizer»-ի պատվաստանյութի հավաստագրման հետ կապված մանիպուլյացիաներին։ ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովն ասել էր, որ Դեղամիջոցների եվրոպական գործակալության «ձեռքերը ոլորել են», որպեսզի պատվաստանյութը հաստատվի մինչև դեկտեմբերի 21-ը։

Հայաստանի ռուսական բազայում կորոնավիրուսի դեմ պատվաստում է սկսվել