Թուրքիայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով 4 մարդ է մահացել, 6-ին փրկել են. տեսանյութ

Խորտակված նավի անձնակազմի անդամները հիմնականում Ուկրաինայի քաղաքացիներ են եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Թուրքիայի ափերի մոտ` Սև ծովում, խորտակված «Արվին» բեռնանավի անձնակազմի անդամներից 4–ը մահացել են։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` տեղեկությունը հայտնել է Թուրքիայի Բարթըն նահանգի ղեկավար Սինան Գյուները։

ՌԴ ծովային և գետային տրանսպորտի դաշնային գործակալությունից էլ տեղեկացրել են, որ նավում ընդամենը 12 մարդ է եղել, այդ թվում՝ երկու ռուսաստանցիներ: Անձնակազմի կազմում եղել են նաև Ուկրաինայի քաղաքացիներ։

«Ընդհանուր առմամբ նավում եղել է 12 մարդ, 6–ը փրկվել են», - նշել են գերատեսչությունում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սև ծովում` թուրքական Բարթըն նահանգի Ինկումու շրջանում նավ է խորտակվել:

Սկզբում նշվում էր, որ նավն ընթացել է Ռուսաստանի դրոշով, իսկ նավաստիները Ռուսաստանի քաղաքացիներ են։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նավը ծով է դուրս եկել Պալաուի դրոշով, սեփականատերը Arvin Shipping LTD–ն է (Բելիզ), իսկ օպերատորը՝ Tesoro Marine LLC–ն (Ուկրաինա):

Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 40 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել