Իսրայելում «Pfizer» պատվաստանյութի ներարկումից հետո 13 մարդ դիմային կաթված են ստացել

Պատվաստում ստացածներից մեկը պատմել է, որ ներարկումից մի քանի րոպե անց դնչի և բերանի հատվածում տարօրինակ զգացողություններ է ունեցել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Իսրայելում կորոնավիրուսի դեմ «Pfizer» պատվաստանյութի առաջին ներարկումից հետո 13 հոգի դիմային նյարդի կաթված են ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Едиот Ахронот»–ին։

Ռուսաստանում կսկսվի COVID-19-ի դեմ զանգվածային պատվաստումը

«Նախարարության տվյալներով՝ առնվազն 13 մարդու մոտ ի հայտ են եկել դեմքի մի մասի թուլության (պարեզ) նշաններ, սակայն բժիշկները համարում են, որ գործնականում այդպիսի դեպքերի թիվն ավելի շատ է»,-նշում է կայքը:

Պատվաստվողներից մեկը պատմել է, որ ներարկումից մի քանի րոպե անց դնչի և բերանի հատվածում տարօրինակ զգացողություններ է ունեցել:

«Առնվազն 28 ժամ ունեցել եմ այդ զգացողությունը: Չեմ կարող ասել, որ այն լիովին անցել է, բայց ուրիշ ցավ չեմ զգում»,-ասել է տղամարդը:

Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր ներարկումից հետո նմանատիպ ախտանշաններ ունեն, միայն լիովին ապաքինվելուց հետո կարող են ստանալ պատվաստանյութի երկրորդ դեղաչափը:

Էրդողանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Իսրայելում կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը սկսվել է դեկտեմբերի 20-ին։ Պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը մարդիկ սկսել են ստանալ հունվարի 10-ից: Առաջին փուլում պատվաստել են բուժաշխատողներին, բժիշկ ուսանողներին, իշխանության ներկայացուցիչներին, որոնք պետք է օրինակ ծառայեին բոլորի համար: Երկրորդ փուլում սկսել են պատվաստել 60 տարեկանից բարձր և ռիսկային խմբում գտնվող մարդկանց։ Պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է ավելի քան երկու միլիոն մարդ, երկրորդը՝ ավելի քան 200 հազար:

Պուտինն ասել է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութն ամենալավն է աշխարհում