Ինչպիսին էր անցնող շաբաթը Հայաստանում. խոսուն կադրեր

Sputnik

Հայերի համար անցնող շաբաթվա գլխավոր իրադարձությունը, թերևս, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումն էր Մոսկվայում։ Ընդդիմությունը փորձեց խոչընդոտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան ուղևորությունը։ Ակտիվիստները հունվարի 11-ի առավոտյան փակեցին «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը։ Բայց Փաշինյանը հասավ օդանավակայան և մեկնեց Մոսկվա։

Հանդիպման արդյունքներին շատերն էին սպասում, այդ թվում՝ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի բնակիչները։ Լուրեր էին տարածվել, որ հայ-ադրբեջանական սահմանի գծանշման հետևանքով Տիգրանաշենին սպառնում է նույն ճակատագիրը, որը բաժին հասավ Սյունիքի մարզի որոշ գյուղերին։ Sputnik Արմենիայի թղթակիցները մեկնեցին գյուղ՝ տեղում պարզելու, թե ինչ է կատարվում այնտեղ։

Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը ելույթ ունեցավ խորհրդարանում: Հունվարի 14-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում նախարարը պատգամավորներին ներկայացրեց Հայաստանի և Արցախի իշխանությունների առաջնահերթությունները: Նա լուրջ մտահոգություն հայտնեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության որոշ կետերի խախտումների կապակցությամբ։

Իսկ Արցախում վնասվածքներ ստացած զինծառայողները շարունակում են բուժվել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է կենտրոն, հանդիպել ու շփվել ինչպես զինվորների, այնպես էլ բժիշկների հետ:

Թե ինչպիսին էր հունվարի երկրորդ շաբաթը, դիտեք Sputnik Արմենիայի ֆոտոշարքում։

1 / 10
Ընդդիմության կողմնակիցները փակել են օդանավակայան տանող ճանապարհը (հունվարի 11, 2021)։ Երևան
2 / 10
Իրավապահ մարմինների աշխատակիցները օդանավակայան տանող ճանապարհին (հունվարի 11, 2021): Երևան
3 / 10
Անցորդները Հանրապետության հրապարակում
4 / 10
Տիգրանաշեն գյուղի բնակիչ Խորեն Վարդանյանը զրուցում Է Sputnik Արմենիայի թղթակիցների հետ։ Արարատի մարզ
5 / 10
Արարատի մարզ, Տիգրանաշեն (հունվարի 11, 2021)
6 / 10
Փողոցային շունը նստել է պատռած բարձի փետուրների վրա։ Երևան
7 / 10
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստից առաջ
8 / 10
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում
9 / 10
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում
10 / 10
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում