Աշխարհում հաճախակի են դարձել քրիստոնյաների վրա հարձակումները. Portes ouvertes

2020 թվականին կրոնական հետապնդումների պատճառով սպանվել է 4 761 քրիստոնյա, մինչդեռ 2019 թվականին՝ երեք հազարից պակաս:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Ամբողջ աշխարհում քրիստոնյաների վրա հարձակումները հաճախակի են դարձել։ Այս մասին գրում է Figaro թերթը՝ հղում անելով ֆրանսիական Portes ouvertes բողոքական ավետարանականների ասոցիացիային։

Վերջ դնել «թուրքական գետտոներին». հայերի և Մերձավոր Արևելքի քրիստոնյաների փրկության ուղին

Ասոցիացիայի տվյալներով՝ 2020 թվականին կրոնական հետապնդումների պատճառով սպանվել է 4 761 քրիստոնյա, մինչդեռ 2019 թվականին՝ երեք հազարից պակաս:

Նիգերիայում ավելի քան 3 500 սպանություն է գրանցվել «Բոկո Հարամ» և «Ֆուլանիս» ծայրահեղական իսլամիստական խմբավորումների կողմից. քրիստոնյաների վրա հարձակումները շատացել են։

Փոքր–ինչ նվազել է կրոնական համոզմունքների համար քրիստոնյաների ձերբակալությունների թիվը։ Մասնավորապես 2019 թվականին ձերբակալվել է ավելի քան 4 800 մարդ, 2020–ին` մոտ 4 300: Կազմակերպության տվյալներով ՝ քրիստոնյաներն ավելի շատ են ձերբակալվում Էրիթրեայում (այնտեղ քրիստոնյաների հետապնդումները ոչ թե իսլամական ահաբեկչության կամ ծայրահեղականության հետ են կապված, այլ երկրի առաջնորդ Իսայաս Աֆևերկի ավտորիտար ռեժիմի):

Կազմակերպության ձեռքբերումների թվում է բողոքական եկեղեցիների փակման դեմ արշավը Ալժիրում, որտեղ երկրի իշխանությունները 2020 թվականին դադարեցրել են նման գործողությունները:

Մտածում եմ այն արցախցիների մասին, որոնք նոր ցեղասպանության զոհ դարձան. Վալերի Բուայե

Ցուցակում նշված է նաև Իրանը, թեև ավանդական քրիստոնեական եկեղեցիներն այստեղ որևէ խտրականության չեն ենթարկվում (Արևելքի ասորական եկեղեցի, կաթոլիկ ասորական եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի), իսկ պատժամիջոցները տարածվում են ժամանակակից եկեղեցիների, ինչպես նաև աղանդների վրա:

Ցուցակում նշված չէ Թուրքիան, որն իր դաշնակից իսլամիստական խմբավորումների հետ պահում է Սիրիայի հյուսիս-արևմուտքի մի մասը։

«Տեղացու» համախտանիշ, կամ պառակտումը մեզ կհասցնի ինքնաոչնչացման