ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. Մոտ 10 հազար մարդ դուրս է եկել Վիեննայի փողոցներ։ Ավստրիացիները բողոքում են կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանափակող միջոցառումների դեմ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այսօր բողոքի ակցիաներ էին նախատեսված Ավստրիայի մի քանի քաղաքներում, մի քանիսը՝ հենց մայրաքաղաք Վիեննայում։ Կազմակերպիչների պնդմամբ՝ բողոքի ակցիային մոտ 20 հազար մարդ է մասնակցել։
Ցույցը մեկնարկել է Հոֆբունգ կայսերական պալատի մոտ գտնվող Հելդենպլաց հրապարակում։ Ցուցարարները վանկարկում էին «Կուրցը պետք է հեռանա»։
Դրանից հետո բողոքի մասնակիցները քայլել են դեպի շրջանաձև Ռիգշտրասե փողոց, որն օղակում է մայրաքաղաքի կենտրոնական թաղամասը։
Ավստրիայում դեկտեմբերի 26-ից երրորդ խիստ լոքդաունն են սահմանել կորոնավիրուսի պատճառով։ Այն պետք է ավարտվի հունվարի 24-ին: Չի բացառվում, որ իշխանությունները կերկարացնեն կարանտինը, համապատասխան որոշումը պետք է կայացվի առաջիկա օրերին։
Կորոնավիրուսի դեմ պատվաստումը Ավստրիայում մեկնարկել է դեկտեմբերի 27-ին։ Նախատեսվում է այն երեք փուլով անցկացնել։ Առաջնահերթ պատվաստում են ռիսկային խմբերի մարդկանց՝ 80 տարեկանից բարձր տարեցներին, հիմնականում՝ ծերանոցներում գտնվող, ինչպես նաև բժշկական անձնակազմին։
Էրդողանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Երկրորդ փուլում պատվաստանյութ կստանան տարեցները, ինչպես նաեւ կրիտիկական ենթակառուցվածքների աշխատակիցները:
Երրորդ փուլում պատվաստումը հասանելի կլինի բնակչության լայն շրջանակների համար։