Վալերի Հովհաննիսյանը կզբաղեցնի «Տամբով» ֆուտբոլային ակումբի նախագահի պաշտոնը

Վալերի Հովհաննիսյանը նախագահի պաշտոնում կփոխարինի Արսեն Գաբուևին, որը ակումբից հեռացել էր դեռևս անցյալ տարվա հոկտեմբերին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. «Տամբովը» պայմանավորվածություն է ձեռք բերել ֆուտբոլային ակումբի նախագահի պաշտոնում Վալերի Հովհաննիսյանին նշանակելու մասին։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է «Տամբովի» գլխավոր տնօրեն Օլգա Կոնովալովան:

Ֆուտբոլասեր թենիսիստը. ինչպես Էդուարդ Քալանթարյանը մահացած դերասանին «նկատեց» տրիբունայում

«Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ Վալերի Հովհաննիսյանը դառնա ակումբի նախագահ»,- ասել է Կոնովալովան:

Նշենք, որ ակումբի նախկին նախագահը՝ Արսեն Գաբուևը, պաշտոնը լքել էր դեռ անցյալ տարվա հոկտեմբերին։

19-րդ տուրից հետո «Տամբովը» 13 միավորով վերջին տեղում է Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակում:

Նշենք, որ Վալերի Հովհաննիսյանը եղել է Արմավիրի «Տորպեդո»-ի և Մոսկվայի «Արարատի» նախագահը, Երեւանի «Արարատի» գլխավոր կառավարիչը: