ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել երկրի պաշտպանական գերատեսչությունում։ Վարչապետի որոշմամբ՝ Սուրեն Սահակյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը։
Տիգրան Ուլիխանյանը նշանակվեց ՊՎԾ ղեկավար
Տեղեկությունը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքէջի «Վարչապետի որոշումներ» բաժնում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սուրեն Սահակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ։
Հիշեցնենք՝ հունվարի 8-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ՊՆ նախարարի տեղակալ էր նշանակվել ՀՀ ոստիկանության նախկին պետ Արման Սարգսյանին։