Ո՞վ կլինի Շիրակի նոր մարզպետը

Շիրակի մարզն ընդհանուր առմամբ 9 մարզպետ է ունեցել, նրանցից 6-ը պաշտոնավարել են վերջին 10 տարում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի՝ պաշտոնից ազատվելու մասին տեղեկությունից անմիջապես հետո մարզում ու մամուլում «նոր մարզպետների» անուններ են շրջանառվում:

Ո՞վ կլինի Շիրակի նոր մարզպետը

Որոշ լրատվամիջոցներ որպես հավանական թեկնածու նշում են Մարտուն Գրիգորյանի անունը։ Նա ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր է, 2008-ին առաջադրվել է Գյումրու քաղաքապետի թեկնածու։ Հանդիսացել է «Դաշինք» կուսակցության անդամ, 2009 թվականին անդամագրվել է ԲՀԿ-ին, ընտրվել է ԲՀԿ Շիրակի մարզային խորհրդի նախագահ, 2012 թվականի մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր թիվ 34 ընտրատարածքից, 2015 թվականի մարտի 6-ին դադարեցրել է իր անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

Բացի Մարտուն Գրիգորյանից, շրջանառվում է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի անունը:

Ո՞վ կլինի Շիրակի նոր մարզպետը

Սակայն ամենաշատը շրջանառվում է ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանի անունը: Նա մի քանի տարի բժիշկ-վիրաբույժի մասնագիտական գործունեություն է ծավալել Մոսկվայում: Ղեկավարել է Շիրակի մարզի «Բեռլին պոլիկլինիկան», իսկ 2018 թվականին նշանակվել է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի տեղակալ՝ պոլիկլինիկական ծառայության գծով: Զբաղեցրել է առողջապահության նախարարի խորհրդականի, ապա՝ տեղակալի պաշտոնները:

Ըստ Sputnik Արմենիայի ունեցած տեղեկության, Հովհաննես Հարությունյանը Շիրակի մարզ կվերադառնա, բայց փոխմարզպետի կարգավիճակով, իսկ մինչ նոր մարզպետի նշանակումը ժամանակավորապես կկատարի մարզպետի պարտականությունները:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

Ենթադրություններն ու կանխատեսումները շատ են, սակայն մարզում չեն թաքցնում՝ կառավարությունը կարող է նաև ամենաանհավանական որոշումը կայացնել: 

Հավելենք, որ Շիրակի մարզն ընդհանուր առմամբ 9 մարզպետ է ունեցել, նրանցից 6-ը պաշտոնավարել են վերջին 10 տարում։