Կորոնավիրուսը տարածվում է. Արցախի մի քանի համայնքներում ելումուտը սահմանափակվում է

Սահմանված վայրերում տեղադրվել են երեք անցակետեր, քաղաքացիներին անվճար կտրամադրվեն բժշկական դիմակներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. Արցախում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով նոր միջոցառումներ են ձեռնարկվում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ վկայակոչելով Ասկերանի շրջանի վարչակազմին։

Արցախում ռուս խաղաղապահներին պատվաստում են կորոնավիրուսի դեմ

Մասնավորապես, հունվարի 16-ին ժամը 18:00-ից շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում սահմանվել են ելքի և մուտքի մասնակի սահմանափակումներ:

«Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու և անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով ոստիկանության Ասկերանի շրջբաժնի կողմից սահմանված վայրերում տեղադրվել են երեք անցակետեր, քաղաքացիներին անվճար կտրամադրվեն բժշկական դիմակներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնում են՝ համաճարակի նոր բռնկումներից խուսափելու և կորոնավիրուսային վարակը օր առաջ հաղթահարելու համար անհրաժեշտ է հետևել կանոններին ու մասնագետների խորհուրդներին։

Ի դեպ՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 263–ով և դարձել 164235։