Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում հայ դպրոցականները 17 մեդալ են նվաճել

Թիմային հաշվարկում «Քվանտ» վարժարանի թիմը գրավել է առաջին տեղը՝ արժանանալով 5 ոսկե և 2 բրոնզե մեդալների։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված Ժաուտիկովյան միջազգային 17-րդ օլիմպիադայում հայ դպրոցականները 17 մեդալ են նվաճել։

Ամանորի կապակցությամբ խաղաղապահները նվերներ են տվել Ստեփանակերտի 2 դպրոցների աշակերտներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ այս անգամ առցանց անցկացված օլիմպիադայում Հայաստանը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի երկու և «Քվանտ» վարժարանի մեկ թիմեր:

«Հայաստանը ներկայացնող 21 մասնակիցներից 10-ն արժանացել են ոսկե, 5-ը՝ արծաթե և 2-ը՝ բրոնզե մեդալների:

«Քվանտ» վարժարանի թիմն արժանացել է 5 ոսկե և 2 բրոնզե մեդալների՝ թիմային հաշվարկում գրավելով առաջին տեղը, իսկ ֆիզմաթ դպրոցի մեկ թիմը նվաճել է 3 ոսկե և 3 արծաթե մեդալներ՝ արժանանալով պատվավոր մրցանակի: Ֆիզմաթ դպրոցի երկրորդ թիմն արժանացել է 2 ոսկե և 2 արծաթե մեդալների»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ոսկե մեդալների են արժանացել.

«Քվանտ» վարժարան՝

Արզումանյան Լորետա - 12-րդ դասարան, մաթեմատիկա
Մոսոյան Կարեն - 12-րդ դասարան, ֆիզիկա
Գյուլամիրյան Դավիթ - 12-րդ դասարան, ֆիզիկա
Աբելյան Ալեքսանդր - 12-րդ դասարան, ինֆորմատիկա
Խլղաթյան Արայի - 11-րդ դասարան, ինֆորմատիկա

Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց՝

Բաբասյան Էրիկ - 12-րդ դասարան, մաթեմատիկա
Հովհաննիսյան Վահագն - 11-րդ դասարան, մաթեմատիկա
Ասատրյան Վահրամ - 11-րդ դասարան, մաթեմատիկա
Գյոլեցյան Արտաշես - 12-րդ դասարան, ֆիզիկա
Կոստանյան Էմիլ - 12-րդ դասարան, ինֆորմատիկա

Արծաթե մեդալների են արժանացել.

Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց՝

Կարապետյան Հայկ - 11-րդ դասարան, մաթեմատիկա
Կարագուլյան Մհեր - 12-րդ դասարան, մաթեմատիկա
Համբարձումյան Ռուբեն - 11-րդ դասարան, մաթեմատիկա
Չախոյան Հակոբ - 12-րդ դասարան, ֆիզիկա
Կարախանյան Ռուբեն - 12-րդ դասարան, ֆիզիկա

Բրոնզե մեդալների են արժանացել.

«Քվանտ» վարժարան՝

Պետրոսյան Համլետ - 10-րդ դասարան, մաթեմատիկա
Պարզյան Ռազմիկ - 10-րդ դասարան, մաթեմատիկա

Հավելենք, որ Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադան անցկացվում էր հունվարի 8-15-ը։ Այն կազմակերպվում է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաների գծով:

Այս տարի օլիմպիադային մասնակցել են 20 երկրի 1005 դպրոցական, այդ թվում՝ 420-ը մաթեմատիկայից, 290-ը՝ ֆիզիկայից, 295-ը՝ ինֆորմատիկայից: Հայ դպրոցականներն այս օլիմպիադային մասնակցում են 17 տարի շարունակ։