Ինդոնեզիայում երկրաշաժի զոհերի թիվը հասել է 46-ի

Տարերային աղետներին հակազդելու շրջանակներում բաժանվել են վրաններ, ծածկոցներ, դիմակներ և առաջին անհրաժեշտության այլ իրեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 46-ի, հաղորդում է տեղական Tempo հրատարակությունը՝ հղում անելով Տարերային աղետների հակազդման ազգային վարչությունը (BNPB):

Երկրաշարժ Վրաստանում. ցնցումները զգացվել են նաև Լոռու մարզի գյուղերում

Ավելի վաղ հաղորդվել էր 42 զոհի և 637 վիրավորի մասին:

Պարբերականի փոխանցմամբ՝ Ինդոնեզիայի Արևմտյան Սուլավեսի նահանգի իշխանությունները երկրաշարժից հետո տարածաշրջանում արտակարգ դրություն են հայտարարել։ Վարչության ղեկավար Դոնի Մոնարդոն հայտարարել է, որ դրությունը կարող է չեղարկվել առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում:

Վարչությունը ընդհանուր առմամբ 4 մլրդ ինդոնեզական ռուփի (ավելի քան 284 հազար ԱՄՆ դոլար) է տրամադրել նահանգի իշխանություններին և Մամուջա ու Մաջենե շրջաններին: Տարերային աղետներին հակազդելու շրջանակներում նաև բաժանվել են վրաններ, ծածկոցներ, դիմակներ և առաջին անհրաժեշտության այլ իրեր։

Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում երկրաշարժ է գրանցվել

6,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Արևմտյան Սուլավեսի նահանգի Մամուջու քաղաքից ոչ հեռու, հունվարի 15-ի գիշերը: Գրեթե 15 հազար մարդ ստիպված է եղել լքել տները։ Երկրի նախագահ Ջոկո Վիդոդոն ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին և տեղական իշխանություններին հանձնարարել է օպերատիվ գործել՝ երկրաշարժի հետևանքները հաղթահարելու համար։